
Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջին մեծ մամուլի ասուլիս անցկացնելու մտադրության մասին:
Այն կկայանա հունվարի 11-ին: Այս մասին Թրամփը գրել է թվիթերի իր էջում:
«Ես մեծ մամուլի ասուլիս կանցկացնեմ հունվարի 11-ին Նյու Յորքում: Շնորհակալություն ձեզ»,-ասվում է հրապարակման մեջ:
Նա նշել է, որ կպատմի այն մասին, թե ինչպես է մտադիր կառավարել բիզնեսն ու խուսափել շահերի բախումից:
Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 21-ին: