Ինչ է կոչ արել Գուգարաց թեմի առաջնորդը Վանաձորի ընդիմադիր ուժերին պատարագի ժամանակ, և ինչպես են արձագանքել նրանք (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող անդամներին միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում՝ մասնակցելով նիստերին: Պատարագին ներկա են եղել ինչպես ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն ու ավագանու անդամներ, այնպես էլ էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարել է, որ ուրախ է, որ թե նորընտիր ու նախկին քաղաքապետերին ու թե ԱԺ պատգամավորին տեսնում է միասին եկեղեցում. «Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին՝ տարին նոր է սկսվում, Ամենափրկիչ մանուկը այսօր ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում, և նա մեզանից ակնկալում է սեր: Միասնաբար գործելու, միասնաբար արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ՝ ծառայություն է ուզում, և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ձեզ վստահել են, և այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի մսխելու», – ասել է նա, նշելով, որ ուզում է, որ այս տարի ավագանին հավաքվի քաղաքապետարանում և վճռական քայլերով մեր քաղաքի կաուցման սուրբ գործիննվրվի, թողնելով արտաքին ուժերին, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել:

Չուլջյանի արած հայտարարությունը բուռն քննարկման առիթ է հանդիսացել սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերը Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին կոչ են անում չխառնվել աշխարհիկ կյանքին այնպես, ինչպես որ իրենք չեն խառնվում եկեղեցական կյանքին: Օգտատերերից մեկն էլ գրել է՝պատարագը ծառայեցնելը քաղաքական այս կամ այն շահին ասվածահաճո գործ չէ:

Քննարկումները շատ են, մեղադրանքները արքեպիսկոպոսին՝ ևս շատ: Armlur.am-ի հետ զրույցում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հիսաթափված է հոգևորականի կոչից. «Ես հույս ունեմ, որ այսուհետ հոգևորականները չեն միջամտի քաղաքական կյանքին»,-ասաց նա:

Էդվարդ Արզումանյան

Տեսանյութը՝ Լոռի հեռուստաընկերության




Լրահոս