Վարվելակերպի կանոններ, որոնք մենք խախտում ենք ամեն օր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգել միմյանց և կրկին հարգել. ահա թե ինչ ենք մենք սովորում ողջ կյանքը: Լինել դաստիարակված, նշանակում է անհարմարություններ չպատճառել մարդկանց, ոչ ոքի չնեղացնել և լավ երևալ ցանկացած իրավիճակում:

Խիստ խախտումներ՝

Դուք սխալ եք ծափահարում: Ծափ տալ պետք է կրծքավանդակի հավասարությամբ: Երբևէ ծափ մի տվեք ձեր դեմքի մոտ, առավել ևս մեկ այլ մարդու դեմքի մոտ:

Ավտոմեքենա սխալ եք նստում: Առաջին հերթին դուք նստեք նստատեղին, ապա նոր մտցրեք ոտքերը: Սա ավելի գեղեցիկ է դիտվում:

Կարագ կամ ջեմ եք քսում ընդհանուր ափսեից. առաջին  հերթին պետք է մի փոքր կարագ քսել ձեր ափսեին, նոր միայն  հացին:

Պետք չէ մոռանալ ձեր կողքին նստած մարդկանց մասին: Պետք է նրանց ևս որևէ ուտելիք առաջարկել:

Երբ ձեր կենացն են խմում, ոչ թե միանգամից խմեք այն, այլ առաջին հերթին որպես շնորհակալության նշան նրան նայեք:

Ճիշտ չեք վարվում անձեռոցիկների հետ: Ուտելուց հետո պետք չէ շրթունքները մաքրել անձեռոցիկով, պետք է միայն քսել շուրթերին:

Դուք վերադարձնում եք դատարկ ափսեները: Եթե ձեզ հյուրասիրում են, պետք չէ ափսեն դատարկ ետ վերադարձնել:

Դուք սկսում եք ուտել տանտիրոջից շուտ: Դա սխալ է, պետք է սպասել, որ տանտերը սկսի առաջինն ուտել:

Հետաքրքիր է, որ հազալու դեպքում ոչ մի պարագայում պետք չէ բերանը փակել աջ ձեռքով: Մշտապես պետք է բերանը փակել ձախ ձեռքով:

Դուք պայուսակը կրում եք աջ ձեռքին: Վարվեցողության համաձայն պետք է պայուսակը կրել ձախ ուսին:




Լրահոս