Հունվարի 8-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի խանութում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շերամի փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում գտնվող ավտոպահեստամասերի խանութում: Խանութի աշխատակից՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը դաստակի շրջանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել՝ 12.07-ին: Ամբողջությամբ այրվել են շինության (մոտ 60 քմ) կառուցատարրերը՝ գույքով: