Հակառակորդն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է. Մովսես Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնական օրերին սահմանին հարաբերականորեն առավել հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ   հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել և  դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է:

Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ հայկական կողմի քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ:

Իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 29-ին Տավուշում տեղի ունեցած դիվերսիային: Նրա խոսքով, այնտեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Նա նշեց, որ այն, ինչ դեկտեմբերի 29-ին, մանրամասն վերլուծվել է:

«Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, և այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- հավելեց նա:




Լրահոս