
Երբ գալիս էի բնապահպանության նախարարի պարտականությունները ստանձնելու, մտածում էի, որ ոլորտն իսկապես խոցելի է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ իր կարծիքով, կարգավիճակի առումով նախարարության անվանումն է սխալ:
«Իրականում, երբ այստեղ ուսումնասիրեցի, հասկացա, որ նախարարության անվանումն է սխալ կամ ոչ ճշգրիտ: Իրականում նախարարության հիմնական գործառույթը պետք է լինի շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը, վերականգնումը և նաև կայուն զարգացման սկզբունքների հիման վրա պատասխանատվություն` ներկա և ապագա սերունդների հանդեպ», – ընդգծեց Մինասյանը:
Նա նաև նշեց, որ անվանափոխության թեման քննարկվում է նաև միջազգային գործընկերների հետ և հույս հայտնեց, որ 2017 թվականին սպառիչ պատասխան կունենան այս հարցի շուրջ: Նախարարն ընդգծեց, որ միջազգային փորձն էլ է դա վկայում, որ շատ քիչ երկրներում կա բնապահպանության նախարարություն անվանումը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան