Ոստիկանությունը հաստատել է Երուսաղեմում ահաբեկչություն իրականացրած անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի իրավապահ մարմինները հաստատել են տղամարդու ինքնությունը, ով գտնվել է բեռնատարի ղեկին, որով հարձակում է գործել Երուսաղեմում զինծառայողների վրա:

«Ահաբեկիչը, ով 4 զինծառայողի և սպանել և վիրավորել ևս 13-ի, 28-ամյա արաբ Ֆադի Կունբարն է Ջեբել Մուքաբեր շրջանից»,-թվիթերում հայտնել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Երուսաղեմում տղամարդը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին՝ սպանելով 4 մարդու:

ԱՄՆ-ն հայտնել է Երուսաղեմի ահաբեկչությունը հետաքննելու գործում աջակցելու պատրաստակամության մասին:




Լրահոս