2017 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները նպաստի, կենսաթոշակների դիմումները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային բաժին, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է հաշվառված տվյալ անձը կամ որտեղ է գտնվում նրա կենսաթոշակի գործը:
Սա հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են իրենց հաշվառման վայրից հեռու: Օրինակ՝ Երևանում ապրող անձը, ով հաշվառված է Գյումրիում, հունվարի 1-ից կարող է կենսաթոշակի, նպաստի մասին դիմումը ներկայացնել Երևանում: