Չեմ կարծում, որ թերագնահատել եմ Պուտինին. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ թերագնահատել է ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ այն արդյունքը, որին հանգեցրեցին «ապատեղեկատվությունն ու կիբերհարձակումները»: Այս մասին նա ասել է NBC հեռուստաընկերության հարցազրույցում:

Օբամայի խոսքով՝ նա չի կարողացել կանխել վնասը, որը կիբերհարձակումները հասցրել են ՝ ազդելով հանրության վրա: ԱՄՆ գործող նախագահը որոշ ամերիկացիների քննադատել է այն բանի համար, որ նրանք ավելի շատ հավատում են Պուտինին, քան ԱՄՆ-ի դեմոկրատներին: Նման ամերիկացիների թվում Օբաման առաջին հերթին նշել է Հանրապետական կուսակցության կողմնակիցներին:

Նրա խոսքով՝ այդ մասին վկայում են հանրապետականների, փորձագետների և հեռուստահաղորդավարների մեկնաբանությունները: «Այդպես չպետք է լինի»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Օբամայի խոսքը:




Լրահոս