2016 թվականը բավական բարդ տարի էր ոչ միայն ներքին, այլև արտաքին մարտահրավերների առումով: ArmLur.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ի վերջո 94 թվականի մայիսյան զինադադարից հետո մենք 2016 թվականին ունեցանք քառօրյա առաջին զինված բախումը: ԼՂՀ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ղեկավարությունն իրականացրեց ահաբեկչական գործողություն, որը, այնուամենայնիվ, ֆիասկո ապրեց և Ադրբեջանը չհասավ իր նպատակին», – նշեց նա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ամռանը «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, որակելով այն որպես ահաբեկչություն: «Ում դուրը կգա, ում դուրը չի գա, ով դրանից հետո facebook-ում ինձ ավելի խիստ կքննադատի, ինձ չի հետաքրքրում: Ես այն գործիչներից չեմ, որ լայքերով է սնվում կամ դրա պակասությունից տխրում: Ես ունեմ իմ կարծիքը և այդ դեպքերն ահաբեկչություն էին», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան