
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հավատում, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մոտ ժամանակներս կավարտի կարիերան:
«Ես շատ եմ հարգում Գվարդիոլային: Կարծում եմ, որ Գվարդիոլան դեռ երկար կաշխատի: Նա անհավանական արդյունքների է հասնում և սիրում է մեծ ճնշման տակ գործել: Նրան պետք է այդ աշխատանքը», – ասել է նա: