
CIES Football Observatory-ն կազմել է Եվրոպայի ամենաթանկ 50 ֆուտբոլիստների ցուցակը,- տեղեկացնում է «Sun»-ը:
Այն գլխավորում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 183.8 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդն է` 83.6 մլն ֆունտ: