2016-ին ոստիկանությունից հեռացվել է 29 ծառայող, 13-ն էլ նկատողություն են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 9 նիստեր, որոնց ընթացքում Հանձնաժողովի կողմից քննարկվել են ոստիկանության 43 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութեր:

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ 8 ծառայողների նկատմամբ կիրառել «նկատողություն», 5 ծառայողների նկատմամբ` «խիստ նկատողություն», 29 ծառայողների նկատմամբ` «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը և 1 ծառայողի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական քննության նյութն ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտնագության վարչություն` նոր քննության:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս