
Անգլիական թաբլոիդներից մեկը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստների թանկարժեք մեքենաների ցուցակը: Առաջին տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մեքենան:Այս մասին հայտնում է sports.ru-ն:
Մխիթարյանն այն գնել է 250 հազար ֆունտով: Այն կարող է ժամում մինչև 350 կմ արագություն զարգացնել:
Երկրորդ տեղում է Պոլ Պոգբան և իր Audi RS-6-ը 160 հազար ֆունտով:
Երրորդ տեղում է Քրիս Սմոլլինգը և իր Bentley Continental-ը 150 հազար ֆունտով: