Որոշ դպրոցներում դասերը կարող են սկսվել ժամը 10.00-ից. ԿԳՆ-ն շրջաբերական է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ: Նախարարությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ  նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները:

Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով: Նախարարությունից տեղեկանում ենք, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դա սովորական ավանդույթն է:

«Շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել ծնողների մոտ, առաջին օրերին չեն ուղարկում դպրոց: Ես կարծում եմ, որ վաղը բավականին կփոխվի բացակայությունների թիվը: Սա մեկ-երկու օրվա խնդիր է, որը կկանոնակարգվի: Անհանգստությունը` ծնողի անհագստությունն է, պետք չէ խուճապի մատնվել»,-նշեց նա:




Լրահոս