Ինչպես է առաջացել «Նիվա» անվանումը: Այն ոչ մի կապ չունի ցանված դաշտերի կամ գյուղի հետ:
«Նիվա»-ի պատմությունը՝ ստորև.
Դեռևս 1977թ.-ին «ԱվտոՎԱԶ»-ում հայտնվեց Lada 4×4 ամենագնացը, առավել հայտնի որպես՝ «Նիվա»: Այդ դեպքը կարելի է բացառիկ անվանել, քանի որ արտադրության 40 տարվա ընթացքում այն իր արտաքին տեսքը չի փոխել:
Եվ նույնիսկ այժմ այն համարվում է ամենաարտահանվող մեքենան: Գերմանիայում դեռևս մի քանի ամիս առաջ հայտնվեց Lada 4×4 հատուկ սերիա: Գնորդներին առաջարկում են 3 տարվա երաշխիք:
Վերադառնանք 70-ականներ: Հենց այդ ժամանակ ԽՍՀՄ նախարարների Խորհրդի ղեկավար Ալեքսեյ Կոսիգինն առաջարկեց Իժ, ԱԶԼԿ (Լենինյան կոմերիտմիության անվան ավտոմոբիլային գործարան) և «ԱվտոՎԱԶ» գործարաններին նոր մոդել ստեղծել, որը կլինի հարմարավետ և բանակային ամենագնացի հնարավորություններով:
Մի քանի տարի անց ԱԶԼԿ-ի դիզայներներն հանձնաժողովի դատին հանձնեցին «Մոսկվիչ-2150» ամենագնացը, սակայն այն չունեցավ սերիական արտադրությունը: Արդյունքում առաջացան Իժ-14-ն ու «Նիվա»-ն:
Ինչպես արդեն նշեցինք, «Նիվա» անվանումը ոչ մի կապ չունի ցանված դաշտերի կամ գյուղի հետ: Այն առաջացել է գլխավոր դիզայների դստրերի՝ Նատալյայի և Իրինայի, և մյուս գլխավոր դիզայների որդիների՝ Վադիմի և Անդրեյի անվանումների առաջին տառերից:
Հանձնաժողովը պետք է ընտրեր՝ «Նիվա», թե՝ Իժ-14: Դիզայներներից մեկը պնդում էր, որ դրանց միջև նմանություն կարելի էր գտնել:
Պաշտպանության նախարարությունը, որին պատկանում էր գործարանը, որոշում կայացրեց, որ «Նիվա»-ն կմնա միակ ծրագիրը սերիական արտադրության համար:
FIAT-127
Գինը 9000 ռուբլի էր, փոքր ինչ էժան «Վոլգա»-ից:
Գերմանիայում «Նիվա»-ի գնման համար անհրաժեշտ էր հերթ կանգնել, ինչպես «Մերսեդես»-ի համար:
2000թ.-ից LADA 4х4 արտադրվեց նաև Էկվադորում:
LADA Niva Marsh՝ հարմար է որսորդության, ձկնորսության համար:
«Շտապօգնության» մոդիֆիկացում
Սովորական «Նիվա»-ն 15 տարի աշխատեց Անտարկտիդայում, Բելլիննսգաուզեն կայանում: Այժմ այն գտնվում է «ԱվտոՎԱԶ»-ի թանգարանում:
«Рысь» մեքենան բարձր ամենագնացային հատկանիշներ ունի, այն հավաքում են կոնկրետ պատվիրատուի համար:
News Hunter հատուկ հավաքածուն լրագրողների համար
«Տիբեթ-99»-ը Հիմալայներում ծովի մակարդակից 5726 մ բարձրության վրա:
LADA 4×4 բուլդոզեր