Սոցիալական ցանցերի այս դարում շատերը ցանկանում են իրենց երեխաների լուսանկարները տեղադրել համացանցում, ցույց տալ, թե որքան խելացի և գեղեցիկ են իրենց երեխաները, և թե ինչպես են հպարտանում նրանցով: Սակայն քչերը գիտեն, թե որքանով դա կարող է վտանգավոր լինել:
Լուսանկարների վրա գեոլոկացիա մի տեղադրեք
Լինի դա դպրոց, մարզասրահ կամ որևէ խմբակ: Որոշ սուբյեկտները այդ ինֆորմացիան կարող են օգտագործել իրենց վատ նպատակների համար, հեշտորեն հետևել ճանապարհին՝ տեսնելով, թե որտեղ է գտնվում երեխան:
Մի տեղադրեք լուսանկարը, որը ցույց է տալիս երեխայի նախասիրությունները
Իմանալով, թե ինչ է նա սիրում կամ ինչով է զբաղվում, հեշտ է խաբել նրան ցանկացած վայրում կամ իրավիճակում:
Հեռացրեք բոլոր լուսանկարները, որոնցում կան երեխայի պաշտոնական տվյալները
Թվում է, թե անհավանական կետ է, սակայն կան մարդիկ, ովքեր սիրում են տեղադրել վիզաների, անձնագրերի և այլ փաստաթղթերի լուսանկարներ:
Մի տեղադրեք մեքենայի կողքին երեխաների լուսանկարներ
Այս ինֆորմացիան առավել կարևոր է հենց ծնողների անվտանգության համար:
Կիսամերկ նկարներ մի տեղադրեք
Հնարավոր է, որ դրանք ձեզ համար զվարճալի լուսանկարներ թվան, սակայն որոշ հիվանդ մարդիկ կարող են այլ աչքով նայել դրանց:
Մի տեղադրեք այնպիսի լուսանկարներ, որոնց համար երեխաները հետագայում կամաչեն
Բոլորն ունեն այսպիսի լուսանկարներ մանուկ հասակում, իսկ մանուկ հասակում համացանց չկար, և այդ լուսանկարները տեսնում էին միայն մտերիմ մարդիկ:
Խուսափեք այլ երեխաների հետ լուսանկարներից
Նախքան դրանք հրապարակելը, համոզվեք, որ դեմ չեն այդ երեխաների ծնողները: Դուք պատասխանատու չեք այդ երեխաների համար: