Հանրապետության տարածքում`
Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Հունվարի 10-ին սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան` նաև մառախուղ:
Երևանի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.80C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.10C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.70C