Ինչպես հայտնի է` 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչվեց: Արդյունքում, ընկերությանը կաթ մատակարարած բնակիչները փաստի առաջ են կանգնել, քանի որ սնանկացած ընկերությունը չի վճարել նրանց հասանելիք գումարը:
Եվ ահա, ինչպես ցույց են տալիս զարգացումները, «քցվածների» թվում են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորները, մասնավորապես, գործարար Բարսեղ Բեգլարյանը, ով Սերժ Սարգսյանի պատանեկության ընկերն է: Նա նաև Բարսեղ Բեգլարյան որդիների հարսանիքի քավորն է:
ArmLur.am-ը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ն դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որպեսզի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ –ից բռնագանձվի գումար, որը կազմում է շուրջ 2 միլիոն դրամ:
Ասել է, թե «Աշտարակ կաթը» Սերժ Սարգսյանի մերձավորին «քցել է» 2 միլիոն դրամով, իսկ թե ինչ հույսով է Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը դիմել դատարան եւ արդյոք հույս ունի, որ կկարողանա վերադարձնել իր գումարները դժվար է ասել: Սպասենք դատարանի վճռին եւ առհասարակ վճռից հետո որոշման կատարմանը:
Հավելենք, որ «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը Բարսեղ Բեգլարյանի որդին է` Նարեկ Բեգլարյանը: