Կարմիր խաչը բանակցություններ է վարում Տավուշում սպանված ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հանձնելու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչ կոմիտեի` Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին Տավուշում ադրբեջանական հատուկջոկատայինների կողմից իրականացման դիվերսիոն գործողությունների ընթացքում ոչնչացված ադրբեջանցի զինվոր Չինգիզ Ղուրբանով Սալմանօղլուի մարմնի վերադարձի հարցի շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցություններ վարել համապաստասխան մարմինների հետ:

Կառույցը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարական մարմինների հետ:
Երկկողմ բանակցությունների բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, ասել է նա:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման հետևանքով սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա:

Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում:




Լրահոս