Ռոնալդուն՝ 2016 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցյուրիխում երեկ տեղի ունեցած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նշենք, որ Ռոնալդուն  2016 թվականին իսպանական ակումբի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Պորտուգալիայի ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ այս մրցանակի համար Ռոնալդուի հետ պայքարում էին նաև «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը:




Լրահոս