Ահազանգ Ոսկեվազ համայնքից. բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեցին Արագածոտնի մարզի Ոսեկվազ համայնքի բնակիչներև և հայտնեցին, որ իրենց բնակարաներում ջրի խողովակներ են պայթել, ինչի հետևանքով բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում:

Բնակիչների խոսքով՝ դիմել են Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս չի ցանկացել որևէ աջակցություն ցույց տալ:

ArmLur.am-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ խնդրին. «Ես հիմա կզբաղվեմ»:

Իսկ Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ առաջին անգամ մեզանից է լսում, որ բնակիչներն ունեն նման խնդիրներ:

«Չկա տենց բան, որ ինձ ահազանգեն, ես չօգնեմ: Ձեզանից եմ լսում, որ խողովակ է վնասվել մեր մոտ»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս