
Աթենքում իր բնակարանում մահացած է հայտնաբերվել 55-ամյա ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը, փոխանցում է Alpha Press-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ դիվանագետը առավոտյան աշխատանքի չի գնացել և չի պատասխանել զանգերին:
Այդ տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի դեսպանատանը:
Ոստիկանությունը մեկնել է հյուպատոսի տուն, տան դուռը ներսից փակ է եղել, իսկ մարմինը հատակին է եղել:
Իրավապահ մարմինները հետաքննում են տեղի ունեցածի հանգամանքները: