Ռուս միլիարդատերերի կարողությունը Թրամփի հաղթանակից հետո աճել է $29 միլիարդով. Forbes

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է $29 միլիարդով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, գրում է Forbes-ը:

Պարբերականի տվյալներով՝ այդ աճը կապված է ռուբլու ամրապնդման և ռուսական արժեթղթերի արժեքի աճի հետ:

Պարբերականի փոխանցմամբ՝ «Նովատէկ» ԲԲԸ-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնի կարողությունն աճելի $1,9 միլիարդով 2016թ. նոյեմբերի 8-ից: Այդպիսով, նրա կարողությունը, պարբերականի գնահատմամբ, կազմում է $18,2 միլիարդ: Միխելսոնը գլխավորում է 2016թ. ռուս ամենահարուստ գործարարների վարկանիշային ցուցակը:

Ինչպես նաև Forbes-ը նշում է, որ Թրամփի հաղթանակից հետո ամերիկացի միլիարդատերերի կարողությունն աճել է 2,8%-ով, մինչդեռ ռուս միլիարդատերերինը՝ 7,1%-ով:




Լրահոս