ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր քննիչի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 5 քաղաքացու դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը:

Ինչպես նաև ցուցակում են Անդրեյ Լուգովոյը, Դմիտրի Կովտունը, Ստանիսլավ Գորդիևսկին և Գենադի Պլակսինը:

Օրենքն ընդունվել է ամերիկյան կառավարության կողմից 2012թ.: Այդ ժամանակ կառավարությունն անձնական պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ քաղաքացիների դեմ, որոնք, ԱՄՆ-ի իշխանությունների վարկածով, ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ:




Լրահոս