Ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցներին փրկում պատժից. Աջափնյակում տեղի ունեցած մահացու վրաերթի հետքերով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2017 թվականի հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:  Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանն իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 համարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին: Վրաերթի հետևանքով Մուշ Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռազմիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքից հետո Հարություն Մելոյանը փախուստի էր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության ծառայություն, որից հետո էլ ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին: Ըստ մամուլի հրապարակումների, վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնել է ոչ սթափ: Ցավալի դեպքից անցել է վեց օր և ArmLur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել իրավապահներն այս գործով:

Մանրամասները՝  տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս