Մառա Բաղդասարյանն անցել է ուղղիչ աշխատանքների կատարմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանի որոշմամբ՝ սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը պետք է 600 ժամ փողոցային հավաքարարի աշխատանք կատարի, փոխանցում է NTV-ն:

Սակայն նրա փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի կարող նման աշխատանք կատարել առողջական խնդիրների պատճառով: Ren TV-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանն արդեն անցել է իր պարտավորությունների իրականացմանը, նա առաջին օրն աշխատել է փակ տարածքում, Մոսկվայի գրասենյակներից մեկում:

Ընդհանուր առմամբ նա պետք է 183 հազար ռուբլիի չափով տուգանք վճարի և աշխատի 600 ժամ, այսինքն՝ մոտ 4 ամիս:

Բացի այդ, դատախազությունն այժմ քննարկում է Մառային ցմահ իրավունքներից զրկելու հարցը: Պարզվել է, որ նա նյարդային լուրջ հիվանդություն ունի, որի ժամանակ չի կարելի մեքենայի ղեկին նստել:




Լրահոս