Ավելի պրոֆեսիոնալ չէր լինի, եթե հանձնարարականներ տրվեին դասերի վերսկսումից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերսկվել են դասընթացները հանրակրթական դպրոցներում, սակայն եղանակային վատ պայմանները պատճառ չդարձան արձակուրդների երկարաձգման համար: Սակայն դպրոցահասակ երեխաների ծնողներից շատերը մտահոգություն ունենալով, որ դասասենյակներում ջեռուցումն ըստ արժանվույն չէ, երեխաներին դպրոց չեն ուղարկել: Թերևս հասկանալով, որ բացակայությունների թիվը կգերազանցի սպասված ցուցանիշը, երեկ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, պաշտոնապես հայտնեց, որ որոշ դպրոցներում կարող են դասերը սկսվել ժամը 10:00-ին:

Եվ մինչ դժգոհությունները շարունակվում է, իսկ նախարարությունը ելքեր է փնտրում, Երևանի քաղաքապետարանն արձագանքեց միայն այսօր: Նա այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է շարունակել հսկողությունը, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը: Իսկ ավելի պրոֆեսիոնալ չէր լինի արդյոք, եթե դասերի վերսկսումից առաջ տրվեին համապատասխան հանձնարարականները:




Լրահոս