
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Օբամայի նախագահության արդյունքները՝ միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության տեսանկյունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տվյալ դեպքում, կարծում եմ, Օբամայի նախագահության արդյունքներն ԱՄՆ-ի ներքին գործն է, մենք չենք ցանկանում միջամտել դրան: Միակ բանը, որի համար ցավում ենք, դա այն է, որ վերջին տարիներին վատթարացան ռուս-ամերիկյան հարաբերությունները: Սակայն հույս ունենք, որ այնուամենայնիվ կբարելավվեն Ամերիկայի հետ մեր հարաբերությունները»,-ասել է նա:
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները հավելյալ քայլ են ` ուղղված երկկողմ հարաբերությունների դեգրադացմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ 5 քաղաքացու նկատմամբ: