ՀՀ-ում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն ավելացել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Այսպես, անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրության ծավալները 30.9 տոկոսով ավելացել են:

Այսինքն, անցած տարվա հունվար-նոյեմբերին արտադրվել է 21 մլն 62 հազար 300 հատ սիգարետ: Ըստ մասնագետների՝ ծխախոտի արտադրության ծավալների աճը պայմանավորված է արտահանման ծավալների ավելացումով:

Օրինակ՝ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից արտահանվել է 8 մլն 387 հազար 400 հատիկ սիգար, սիգարելլա, սիգարետ, որի մաքսային արժեքը կազմել է 88 մլն 477 հազար 500 դոլարով: Մինչդեռ 2015 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից նշված ապրանքատեսակներից արտահանվել է 6 մլն 527 հազար 700 հատիկ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ծխախոտի ներմուծման ծավալները նույնպես 2016 թվականի առաջին կիսամյակում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են. 2016 թվականի առաջին կիսամյակին ՀՀ ներմուծվել է 1 մլն 405 հազար 300, իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 109 հազար 200 հատ սիգար, սիգարելլա, ծխախոտ:




Լրահոս