ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ստեֆամ Շեննաքն ու Ցեզար Ֆլորին Պրեդան պլանավորում են այցելել Բաքու 2017թ. հունվարի 12-14-ը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Բաքվում նրանք կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության, խորհրդարանի խոսնակի, արդարադատության և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ ադմինիստրացիայի, գերագույն դատարանի ղեկավարի, գլխավոր դատախազի, ինչպես նաև խորհրդարանի անդամների հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության կայքը:

Բացի այդ, համազեկուցողները պլանավորում են հանդիպել քաղաքացիական հանրության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:




Լրահոս