ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 12-ին տեղի ունեցող կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվելու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշախատակազմի ղեկավար Արտաշես Աշոտի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել չորս տարի ժամկետով` մինչև 2021 թվականի հունվարի 24-ը:
Տեղեկացնենք, որ Արտաշես Կիրակոսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2013 թ. հունվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ: