«Երևան» բժշկական կենտրոնի ճակատագիրն այդպես էլ մնում է չլուծված. ինչ է մանրամասնում Տարոն Տոնոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն  արդեն տեղեկացրել էր, որ «Երևան» բժշկական կենտրոնը լուծարվում է, իսկ պատճառը ոչ թե  ֆինանսական խնդիրներն են, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի միջև տեղի ունեցող ներքին խմորումները:

ArmLur.am-ի հետ զրույցում ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանն անդրադարձավ արդեն իսկ ծեծված «Երևան» բժշկական կենտրոնի մասին եղած լուրերին` նշելով, որ հիվանդանոցի ճակատագիրը կախված է միայն իրենից և իր գործընկերոջից:

Պարո՛ն Տոնոյան,  ի՞նչ  փուլում է գտնվում «Երևան» բժշկական կենտրոնի երկու սեփականատերի միջև ստեղծված տարաձայնությունը:

-Ես անելիք չունեմ, որովհետև այս հարցը միակողմանի լուծում երբեք չի կարող ստանալ: Ես մնում եմ իմ կարծիքին, որ հարկավոր է դուրս գալ ինչ-որ չեզոք դաշտ: Երեք տնօրեն բերեն, մրցույթ հայտարարեն, տարբեր տարբերակներ եմ առաջարկում, բայց քննարկում չկա այս առաջարկների շուրջ: Նա միայն մեկ բան է ասում, որ ես  պետք է տնօրեն լինեմ:

Իսկ այս պահին «Երևան» բժշկական կենտրոնը գործո՞ւմ է:

-Բժշկի հսկողությամբ գալիս են, որովհետև վերջապես մեր բժիշկներին զանգահարում են: Հիվանդներ են դիմում: Առավոտյան գալիս ենք հիվանդներին դիմավորում ենք, դրանից հետո բուժական գործը կազմակերպվում է ուրիշ կլինիկաներում:

Պարո՛ն Տոնոյան վերջին անգամ, ե՞րբ եք զրուցել Ձեր գործընկերոջ հետ: Ի՞նչ եք քննարկել:

-Միայն դա է քննարկվել, նա միայն մի առաջարկ ունի: Ես էլ մի քանի առաջարկներ եմ արել, բայց նա ոչ մի առաջարկ չի ընդունում, ինչը տարօրինակ է ինձ համար, քանի որ ինչ տարբերակ, որ առաջարկում եմ դրանք հաստատ ավելի լավ տարբերակներ են, քան չաշխատելը:

Հիշեցնենք, որ Տարոն Տոնոյանը բարձրաձայնել էր, որ իր ձեռքից Երևան ԲԿ-ն վերցնել ցանկացողը Զորի Բալայանն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս