ԱԺ ընտրություններին ընդառաջ ում հետ է բանակցում ՀԴԿ-ն. Արամ Սարգսյանն անուններ է տալիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտում հայտնի, ինչպես նաև անհայտ ուժերն այս օրերին, կարելի է ասել, «խառնաշփոթ» իրավիճակում են գտնվում: Բոլորը փորձում են աչքից և «ժուչոկներից» հեռու հանդիպումներ անցկացնել քաղաքական այլ ուժերի հետ և ընտրություններն իրենց համար առավել արդյունավետ դարձնելու համար դաշինքներ կազմել:

«Համենայնդեպս, մենք խառնաշփոթ վիճակում չենք, որովհետև սովորական իրավիճակ է նախընտրական պահը և հիմա մենք լուրջ նախապատրաստվում ենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Դեմոկրատական կուսակցությունը այս պահին բանակցային գործընթացների մեջ է: Կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում «Համախմբում», «Ժառանգություն», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս