Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նոր պաշտոն ունի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, նշանակվել Է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Երևան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը։ Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից և սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն։ Բացի այդ, կառավարությանը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ։

Թե ինչու է խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրեն նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի եղբայրը, մնում է կռահել։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս