Երևանում հոսպիտալացվել է 2 երիտասարդ, մեկը հրազենային վնասվածքով, մյուսը` քթի կոտրվածքով. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում այսօր ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Սեդրակյանը և Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոման Դավթյանը։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք. նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս