Սահմանային լարվածությունը կարող է սերունդներով էլ ձգվել: Մենք պետք է պատրաստ լինենք: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, պատասխանելով այն հարցին, թե ապրիլյան իրադարձություններից հետո այս տարի ինչպիսի սահմանային իրավիճակ կարող ենք կանխատեսել:
«Մենք կունենանք հանգիստ սահմաններ, երբ Ադրբեջանում կգիտակցեն, որ հայկական կողմը 10 անգամ ավելի հզոր է: Որ վայրկյանին գիտակցեն, որ իրենք մի փոքր ավելի ուժեղ են, իրենք ավելի են լարելու իրավիճակը: Ասել, թե ես հույս ունեմ, որ 2017-ը խաղաղ է լինելու՝ ոչ», – նշեց նա:
Դիտարկմանը, թե ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանը կարծիք է հայտնել, որ այս տարի պետականության լինել-չլինելու հարց է դրված, Պողոսյանը նշեց. «Այն, որ պետք է լարված տարի լինի մեր ներքին քաղաքական կյանքում, հասկանալի է, քանի որ ընտրություններ են լինելու: Բայց ասել՝ պետականության լինել-չլինելու խնդիր է, մեր ձեռքում է: Եթե բոլորս ընդհատակ անցնենք, բնականաբար, պետականություն չի լինելու», – ընդգծեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան