Կաթնաղբյուրի բնակիչներն առատ ձյան և բքի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել. ինչ է պարզաբանում Լոռու մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում արդեն մի քանի օր է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Կուտակված ձյան պատճառով գյուղացիները չեն կարողնում տեղաշարժվել: Ամբողջ ճանապարհները փակ են:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է խնդիրը, որ ճանապարհները պատշաճ ձևով չեն մաքրվում:

«Խնդրին տեղյակ եմ, այդ հատվածում ձյան շերտն ավելի բարձր է, քան մարզի մնացած բոլոր համայքներում: Խնդիրը ոչ թե ձյան շերտի մեջ է, այլ բքի»,-ի պատասխան մեր հարցի, այս մասին նշեց Նալբանդյանը:

Ըստ նրա՝ տեխնիկաներն անընդհատ աշխատում են. «Ուղղակի կես ժամը մեկ բուք է լինում, որի հետևանքով ճանապարհները փակվում են: Չնայած այս ամենին, մեր ճանապարհաշինարարներն աշխատում են: Ճանապարհի երկարությունը 20 կմ է և այն ամբողջությամբ բացել հնարավոր չէ, որի արդյունքում որոշ հատվածներ փակվում են: Դա է ամբողջ խնդիրը»:

Արթուր Նալբանդյանի պնդմամբ՝   ճանապարահաշինարարարների աշխատանքն անընդհատ առաջացող բուքն է խոչընդոտում:

Կաթնաղբյուր համյանքի ղեկավար Արթուր Սավթալյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարահները բաց են:

Դիտարկմանը` մինչև բնակիչներն աղմուկ չբարձրացնեն ճանապարհների մաքրման աշխատաքներին չեք հետևելու, համայքի ղեկավարն ասաց. «Այդ ճանապարհները սպասարկում են առանձին կազմակերպություններ և աշխատանքեր միշտ էլ տարվել են: Տեխնիկայի խնդիր է եղել, տեխնիկան խոտանվել էր, չէր աշխատումը: Երեկ այն նորոգել  ու նորմալ մաքրել են»:

Նկարը՝ shamshyan.com-ի:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս