Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանն է։
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվել է Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և աշխատում էր որպես անհատ տաքսիստ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։