Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում արտասվել է իր հրաժեշտի խոսքի ժամանակ, երբ դիմել է կնոջը: Արտասվել է նաև նրա դուստրը՝ Մալիա Օբաման:
Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի Դոնալդ Թրամփը:
Օբաման իր հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք Ռուսաստանն ու Չինաստանն են, չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:
Օբաման նաև կոչ է արել ամերիկացիներին զգոն լինել:
Նրա խոսքով՝ նույնիսկ «Իսլամական պետություն»-ը չի կարող հաղթել ԱՄՆ-ին: