Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ իր սահմանները պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն, Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։
Նշենք, որ ներկայումս թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատը ունի 3 մետր բարձրություն, իսկ վերին հատվածում այն պատված է փշալարերով։