
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում 65 հազար դոլարի չափով նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Այդ գումարը կփոխանցվի Լոռու մարզին՝ կրթական նորարարական ծրագրերի իրականացման և ՍՄԱՐԹ-կենտրոնի ստեղծման համար:
Բարգործական համերգի ժամանակ ԴիԿապրիոն ձեռք էր բերել նկարիչ Ջո Բրադլիի՝ աճուրդի դրված նկարներից մեկը: