Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել. տուժած անձ կա:

Մեկնած օպերատիվ խմբին 1978 թ. ծնված Թերեզա Ա.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տան բակում տեղակայված փայտե ինքնաշեն կաթսայատանը ժամանակավոր էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով օդի ճնշման գոյացումից պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ամուսնու հայրը՝ 1947 թ. ծնված Նարիման Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Նարիման Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս