
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ-ը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: ArmLur.am-ը պարզեց, որ 2016 թվականի հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ-ի անունով Հայաստան է ներմուծվել 0,66 կգ քաշով բեռ, սակայն սահմանված ժամկետում չեն կատարվել համապատասխան մաքսային ձեւակերպումները:
Արդյունքում, նշված փաստի առթիվ դեկտեմբերի 8-ին կազմվել է արձանագրություն մաքսային կանոնները խախտելու վերաբերյալ եւ
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսատան ներկայացուցիչ Մ. Պողոսյանը որոշում է կայացրել մաքսային կանոնները խախտելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Հարությունյանին տուգանել 50.000 դրամի չափով: