Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նոր պայմաններ է առաջարկել Հայաստան գազի տարանցման վճարման համար: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Համաձայն «Գազպրոմ էքսպորտ»-ի հետ ձեռքբերված համաձայնության ՝ Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազ կստանա ոչ թե 215 դոլարով հազար խորանարդ մետրի համար, այլ 185 դոլարով: Մինչ այժմ Վրաստանը ստացել է դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ընդհանուր ծավալի 10%-ը՝ որպես տարանցման վճար:
Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտ»-ի միջև համաձայնագրի ժամկետը սպառվել էր հունվարի 1-ին: «Բանակցությունները ձգձգվում էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը ցանկանում էր վճարել տարանցումը գումարով, ոչ թե գազով, ինչպես առաջարկել էր Վրաստանը: Կառավարությունն ընդունել է այդ առաջարկն ու ձևակերպել պայմանագիրը: Այդ պայմանագրով, ցանկանում եմ նշել, որ ռուսական էներգակրից՝ Վրաստանի կախվածությունը չի աճում»,-ասել է Կալաձեն:
Կալաձեն նշել է, որ «Գազպրոմ»-ի հետ երկու տարվա համաձայնագիր կձևակերպվի: