Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը` «Հալ Սիթի»-ի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հալ Սիթի»-ի դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում:

Մխիթարյանը կատարել է 47 փոխանցում՝ 87.2 տոկոս ճշգրտությամբ, հաղթել է մեկ օդային մենապայքարում, 4 անգամ շրջանցել մրցակցին: Մխիթարյանը  կանոնները խախտել է մեկ անգամ, իր դեմ պայքարում մրցակիցը ևս մեկ անգամ է խախտում թույլ տվել: Նա ստացել է 7.44 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Պոլ Պոգբան:

Հավելենք, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը`դարձել գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս