ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ճնշում գործադրել նրա վրա: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
«Ռուսաստանը երբեք չի փորձել ինձ վրա ճնշում գործադրել: Ես որևէ կապ չունեմ Ռուսաստանի հետ. ոչ մի գործարք, ոչ մի պարտք, ոչինչ»,-գրել է Թրամփը:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ արդար է հաղթել ընտրությունները, իսկ ընդդիմադիրները ցանկանում են նսեմացնել նրան՝ կեղծ լուրեր տարածելով:
Russia has never tried to use leverage over me. I HAVE NOTHING TO DO WITH RUSSIA – NO DEALS, NO LOANS, NO NOTHING!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 11, 2017