Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ գողացել են թանկարժեք ժամացույցներ:
Դեպքի առթիվ ՖԻՖԱ-ն դիմել է ոստիկանություն: Գողացված ժամացույցները Hublot ապրանքանիշի էին եւ արժեին 98 հազարական եվրո: Նշենք, որ կողոպուտը տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունից առաջ, եւ կազմակերպիչները ստիպված են եղել հաղթողներին նվիրել այլ ընկերության ժամացույցներ: