ArmLur.am-ի տեղեկություններով` հունվարի 13-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից վերադառնալու է Հայաստան` առաջիկա ընտրություններին իրենց քայլերը որոշակիացնելու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս մեր այս տեղեկությունը հաստատեց` նշելով, որ այս մի քանի օրը նա կլինի Հայաստանում:
«Մինչև Հայաստանից մեկնելը նա քննարկումներ է ունեցել այլ կուսակցությունների ղեկավարների հետ»,-ասաց նա:
Հարցին` թե որ կուսակցությունների հետ է հանդիպել Արմեն Մարտիրոսյանը, հրաժարվեց պատասխանել` ընդգծելով, որ կխոսի այն ժամանակ երբ իրենց համար պարզ կլինի:
Լիդա Եղիազարյան