Այսօր հունվարի 12-ն է|: Ներկայացնում ենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այսօր:
Դեպքեր՝
1846 – Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ «Կովկաս» լրագիրը (մինչև 1848 թ.)։
1933 – Գործարկվում է Երևանի տրամվայը[1]։
1945 – Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1945 – Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։
1951 – Գործադրվեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան
1964՝ Զանզիբարի անկախացումը, նույն թվականին Տանգանյիկայի հետ միացումով ստեղծվեց Տանզանիան։
1998՝ իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոնի ինքնասպանությունը՝ երեսուն տարի Էֆտանազիայի իրավունքի համար պայքարից հետո։
2004՝ աշխարհի ամենամեծ Քուին Մերի 2 օվկիանոսային նավը կատարեց առաջին ճանապարհորդությունը
2006՝ Սատանայի քարկոծման ծիսակատարության վերջին օրը հրմշտոցի ժամանակ Մինայում զոհվեց հաջի գնացած 362 մուսուլման ուխտավոր։
2010՝ Ավերիչ երկրաշարժ Հաիթիում, զոհվեց մոտ 316.000 մարդ։
2015՝ Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում ժամանակավորապես տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով գազանաբար սպանեց Ավետիսյանների ընտանիքին:
Ծնունդներ՝
1591՝ Խոսե դե Ռիբերա, իսպանացի նկարիչ (մ. 1652)
1628՝ Շարլ Պերրո, ֆրանսիացի գրող (մ. 1703)
1849՝ Ժան Բերո, Ֆրանսիացի նկարիչ (մ. 1935)
1853 – Վարդան Վարդանով,հայ ֆիզիոլոգ
1867՝ Նիկոլ Դուման, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (մ. 1914)
1876՝ Ջեկ Լոնդոն, ամերիկացի գրող (մ. 1916)
1903՝ Իգոր Կուրչատով, ռուս ֆիզիկոս (մ. 1960)
1910՝ Լուիզա Ռայներ, գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ներկայումս աշխարհի ամենատարեց օսկարակիրը։
Մահեր՝
1665՝ Պյեռ Ֆերմա (ծն. 1601), ֆրանսիացի մաթեմատիկոս, վերլուծական երկրաչափության և թվերի տեսության ստեղծողը
1926 – Զաբել,հայ դերասանուհի
1976՝ Ագաթա Քրիստի (ծն. 1890), անգլիացի կին գրող, դետեկտիվների հեղինակ։
1983՝ Նիկոլայ Պոդգորնի, սովետական քաղաքական գործիչ (ծն. 1903)։
22001՝ Ուիլյամ Հյուլեթ, ամերիկացի ինժեներ և բիզնեսմեն, Hewlett-Packard ընկերության համահիմնադիր (ծն. 1913)։